Երբ Հայաստանում COVID-19 համաճարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց, շատ մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը: Նրանցից շատերը չգրանցված աշխատողներ էին և այսօր ավելի խոցելի են, քան երբևէ:
Եթե Սովետական Հայատանում ֆիլմերի թեմաները համաձայնեցվում էին պետության քիմքին, ապա Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի օրենքով գրաքննությունն արգելվում է։ Արդյո՞ք օրենքն աշխատում է, թե՞ գրաքննությունը շարունակում է մնալ անհարմար թեմաների ծածկոց։
Համահարթ հարկման շրջանակներում հարկային տոկոսադրույքը նույնն է բոլորի համար՝ անկախ եկամուտից։ Սա համապատասխանում է շուկայական արդարության սկզբունքին։ Սակայն այս տարբերակը մասնագետներից շատերը դիտարկում են որպես եկամուտների անհավասարությունը խորացնող քայլ։
Համաներումը, որը սովորաբար ներկայացվում է որպես կառավարության կողմից բացառիկ մարդասիրական քայլ, գերազանցապես կիրառվում է այն երկրներում, որտեղ դատավորները պարբերաբար ենթարկվում են ճնշումների, իսկ օրենքը կիրառվում է ընտրողաբար: 2018-ի հոկտեմբերին հայտարարվեց Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախոշոր համաներման մասին, որը շատերի կողմից ընկալվեց որպես հաշվարկված քաղաքական որոշում:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհի տարբեր երկրներում տեղաշարժի խիստ սահմանափակումներ մտցվեցին, ամենուր տանը մնալու կոչեր էին: Կարճ ժամանակ անց առաջին հայտարարությունները եղան ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին: Հայաստանում,2019 թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը քննվել է ընտանեկան բռնության 56 դեպք, որից 53-ը ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնություն է եղել:
Երբ Երկաթե վարագույրն ընկավ, իր հետ փլուզելով նաև խորհրդային միակուսակցական համակարգը, նոր կայացող կուսակցությունները մի շարք խնդիրների բախվեցին։ Դրանց համար սովորական դարձավ անհատների (որպես կանոն՝ հիմնադիր-առաջնորդ-հովանավորի) և ոչ թե գաղափարախոսության շուրջ կենտրոնանալը։
54 տարի անշարժ կանգնելուց հոգնած Մայր Հայաստանը որոշում է իջնել, ուռած ոտքերը ջուրը դնել...
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի փորձը կարող է և պետք է հիմք ծառայի Սփյուռքի փորձագետների և մասնագետների ներգրավմամբ ճգնաժամերի կառավարման երկարաժամկետ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակելու համար:
Հայաստանը պետք է վերակառուցի անվտանգային իր ճարտարապետության քաղտնտեսական բաղադրիչը՝ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը վերածելով դաշնակցության այնպիսի մեխանիզմի, որի դեպքում ռուսական աշխարհաքաղաքական շահերը համահունչ կլինեն Հայաստանի անվտանգային հետաքրքրություններին։
Հայաստանում արդեն ձմեռ է. այս տարի, սակայն, միայն ձմեռային ավանդական շրջափուլին չէ, որ պիտի պատրաստվենք։ Նկատի ունենալով Արցախյան երկրորդ պատերազմի ելքը՝ առավելագույնը հինգ տարի ունենք երկրի անվտանգությունը կտրուկ բարելավելու համար. ընդ որում, դա պետք է արվի մի շարք ուղղություններով, որոնք մանրամասն ներկայացնում է Ռաֆֆի Քասարճեանը։