Հայաստանը որդեգրել է երեխաներին հաստատություններից դեպի ընտանիք ուղղորդելու, այլ կերպ ասած՝ ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը և տևական ժամանակ է ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ անհնարինության դեպքում՝ ընտանիքահենք խնամքի այլ տարբերակների կիրառմամբ կազմակերպելու ուղղությամբ։
Երբ ծնողները հաշմանդամություն ունեցող երեխա են ունենում, սովորաբար առողջապահության ոլորտի մասնագետներն են սոցիալական ճնշում գործադրում ծնողների վրա՝ երեխայից հրաժարվելու նպատակով: Սա EVN Report- ի հատուկ զեկույցի նախաբանն է ՝ «Վերապատրաստել առողջապահության ոլորտի մասնագետներին. հաշմանդամություն ունեցող երեխաներին հաստատություններում տեղավորելու պրակտիկան Հայաստանում»։
Համազասպ Դանիելյան ուրվագծում է քաղաքական համակարգի զարգացման սկզբունքները՝ ընդգծելով այն հանգամանքները, որոնք խոչընդոտում են մասնակցային քաղաքական ինստիտուտների ձևավորմանը, ինչպես նաև քննարկում ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում:
Ի՛նչ փույթ, որ կանայք օրացույցի մեջ օր ունեն, ամիս էլ ունեն: Ի՛նչ փույթ, որ այս ամիս շատ բան պիտի ասվի կանանց մասին։Սակայն կանանց մասին EVN Report ամսագրի այս թողարկման առանցքում տարածությունն է:
EVN Report ամսագրի 2021-ի մարտյան թողարկումը տեսադաշտ ստեղծելու փորձ է, այլընտրանքի տարածություն երևակայելու, ոգեկոչելու փորձ: Վարժանք, գոնե այս էջի երկարությամբ, հեռանալու կանխակառույց քաղաքային, սոցիալական ու անձնական տարածություններից, և հարցում՝ ի՞նչ կլինի, եթե... Ի՞նչ կլինի, եթե մեզ պատկանող տարածությունները վերաձևակերպվեն ու նէ դառնա հավասար՝ տեր, նվաճող ու ստեղծող:
Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել 2018 թվականին՝ համազգային ցույցերի արդյունքում։ Այս հոդվածը ներկայացնում է նրա իշխանության գալը, կառավարության առջև ծառացած մարտահրավերները և թերացումները։
Իր նոր հոդվածում Միքայել Զոլյանը խոսում է 1988-ի Ղարաբաղյան շարժման և 2018-ի «Թավշյա հեղափոխության» միջև նմանությունների և տարբերությունների մասին. ինչ էր այն նշանակում այն տարիներին ու հիմա, ու նաև՝ ինչ դասեր պիտի քաղել:
Մի փոքրիկ, ինքնահռչակված և չճանաչված Հանրապետությունում, որտեղ ժամանակին ապրել են իր նախնիները, նախագահականի աշխատակազմի հետ թեյի ժամին Անահիտը պատմում է, որ պարզել է որ շեֆերն ու պատվավոր հյուրերը ունեն մի շքեղ պետքարան, մինչդեռ իրենք` աղջիկներով հարմարվել են իրենց առանց նստատեղի մութ ամբարին:
Մտքով Սեւան գնալ է անցնում, բայց գրպանում հազիվ ճանապարհի սնիկերսի փող կա, գնացք էլ չկա: Ու չնայած ավտոստոպը Հայաստանում այտքան էլ տարածված չէ, բայց, փաստորեն, լավ էլ հնարավոր է։ What happens when the heart wants a day on the shores of Lake Sevan but you hardly have enough for a train ticket and a bar of snickers but the train is not working? Would you consider hitchhiking? A group of girls did.
Ժամանակն է կտրուկ բարձրացնել աղետներին պատրաստվածության մակարդակը և զարգացնել անհետաձգելի բուժօգնության ոլորտը՝ ձեռնարկելով ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ և արձագանքումից անցում կատարել կանխարգելման և հետևանքների մեղմման: