«Ոչ թե իսկական, այլ իրական պատմություններ» շարքից Նարինե Աբգարյանի «Հոբիթի տունը» պատմվածքն այն տեղի մասին «ուր մեզ թույլատրված է երջանիկ լինել՝ անզուսպ ու ընդմիշտ»։ Պատմվածքը թարգմանել է Արմեն Հայաստանցին:
Բացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մասին պատմող համապարփակ անդրադարձից, դուք հնարավորություն եք ունենալու ծանոթանալ հայկական լոլիկի ստեղծման պատմությանը, ականատեսը լինելու 6000-ամյա ժառանգությամբ գինեգործության վերածննդի, կարդալու սոցիալական ձեռնարկների մասին Տավուշի մարզում, ինչպես և բացահայտելու գյուղատնտեսական մոտիվները հայկական ծեսերում, ավանդույթներում ու երաժշտության մեջ։
Երեսուն տարի անց, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, լրագրող Լուսինե Հովհաննիսյանը զրուցում է բարիկադների հակառակ կողմում գտնվող մի մարդու հետ, ով հետեւում էր ժամանակի զարգացումներին որպես ցուցարարների շարքերը ներխուժած Երևանի քաղկոմի կազմբաժնի հրահնգիչ:
Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի հավաքական և պատմական հիշողության մեջ բյուրեղացման պահ էր: Շարժման մասին պատմող հոդվածների շարքից այս առաջինում EVN Report-ը ներկայացնում է 1988թ. իրադարձությունների ժամանակագրությունը. իրադարձություններ, որոնք ի վերջո ճանապարհ հարթեցին դեպի անկախություն:
Հարություն Մարությանը գրում է, որ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն Արեւելյան եվրոպական հեղափոխություններից առաջինն էր, այն նաեւ մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման, Խորհրդային Միության ապակենտրոնացման եւ հետեւաբար կոմունիզմի սպառնալիքի վերացման գործում:
Կարսի պայմանագիրը կնքվեց աշխարհաքաղաքական բարդ պայմաններում։ Թուրքիան կարողացավ օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու «սպառնալիքը» ռուսական կողմից առավելագույն զիջումներ կորզելու համար՝ հիմնականում Հայաստանի հաշվին։
Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։
Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել:
Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը: Աշխատանքային օրենսգիրքը հարցն չի անտեսում սակայն ինչքանո՞վ է կարգավորում այն:
Top 10 of Rabiz-ը անվեհեր 90-ականների խելառ մանուկն է։ «Մեր բակի», «Խաթաբալադայի» ու մի քանի այլ must-երի հետ միասին այն անհրաժեշտ է վերբեռնել ի պահ ապագայի թվային թանգարանում՝ ի զարմանս գալիք մշակութաբանների, որոնք դեռ նորովի պետք է բացահայտեն, թե այդ ինչպես է քարտեզի վրա հազիվ նշմարվող դռնփակ Հայաստանում ծնունդով Սպիտակցի Հայկ Ղևոնդյանը իր ցավերը պատմում փոփի արքա Մայքլ Ջեքսոնին: