Սուրեն Մանուկյան

Դոկտոր Սուրեն Մանուկյանը Երևանի պետական համալսարանի Ցեղասպանագիտության ու այլ զանգվածային բռնությունների ՅՈՒՆԵՍԿՕ-յի ամբիոնի վարիչն է, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավարը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս։ Նա Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS), ինչպես նաև Հուշահամալիր թանգարանների միջազգային կոմիտեի (IC MEMO) անդամ է։ Ս.Մանուկյանը նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային հանդեսի գրախոսական խմբագիր է: 2012-2013-ին եղել է Նյու Ջերսիի Ռաթգըրս համալսարանի ցեղասպանագիտության, կոնֆլիկտաբանության և մարդու իրավունքների կենտրոնի Ֆուլբրայթի այցելու գիտնական:


All rights reserved by EVN Report