Հայաստանն իր բնական պաշարները կայուն օգտագործելու և կանաչ տնտեսական աճ ապահովելու անհավանական ու դեռևս չիրացված ներուժ ունի։ Պարզապես անհրաժեշտ է հեռատես մտածողություն և արդյունավետ, արհեստավարժ ու տեխնոկրատ կառավարում։
ԵԱՏՄ ներքին շուկայում առկա են մի շարք խոչընդոտներ, որոնց արագ և արդյունավետ լուծման դեպքում այն կարող է փոխադարձ առևտրի աճի հնարավորություններ ստեղծել ՝ դարնալով տարածաշրջանային ինտեգրման արդյունավետ միջոց:
Ռուանդան ու Հայաստանն ունեն մեկ ընդհանրություն, բայց այն չի վերաբերում խորհրդարանում կանանց թվին: Ռուանդայի օրենսդիր ստորին պալատում կանանց ներկայացվածությունը` 61 տոկոս, ամենաբարձրն է աշխարհում: Այս առումով Հայաստանը աշխարհում 110-րդ տեղում է: Յարութ Մանուկեանը այս հոդվածում գրում է գործող ընտրական օրենսգրքով նախատեսվածի եւ քննարկվով փոփոխությունների մասին:
Մայիսի 8-ին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու օրը, Նիկոլ Փաշինյանը խոստացավ արտահերթ ընտրություններ անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունից անմիջապես հետո, ինչը թույլ կտա կազմակերպել արդար մրցապայքար։Գործի են անցել ընտրական բարեփոխումների աշխատանքային երկու խումբ: Յարութ Մանուկեանը այս հոդվածում գրում է բաց եւ փակ դաշինքների ցուցակների տարբերությունների եւ յուրահատկությունների մասին:
Երբ խոսքը խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածության մասին է, միանշանակ երկուսը գերադասելի է մեկից։ Իսկ կուսակցությունները կարո՞ղ են լինել չափից դուրս շատ։ Հարցը Խորհրդարանական աշխատանքային խմբի և վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի քննարկումների կենտրոնում է:
Ամբողջ աշխարհում առօրյայի վերածված համավարակներն ու բնական աղետները պարենային անվտանգության մարտահրավերն ավելի առարկայական են դարձնում։ Հայաստանն անմասն չէ այս ամենից։
թեև Հայաստանում կանայք բնակչության հիսուն տոկոսից ավելին են կազմում, միայն մեկ կուսակցություն է կնոջը տեսել գլխավոր դերում։ Գոհար Աբրահամյանի անդրադարձը այն հարցին թե ինչու նախընտրական ցուցակներում կանանց առկայությունը տղամարդկանց կողքին այնքան էլ բարի կամքի դրսևորման արդյունք չէ նույնիսկ երբ հարկ է եղել օրենքով ամրապնդել կանանց ներգրավվածությունն նախընտրական ցուցակներում։
Քրիստոնեական դարձը և գրերի գյուտը հայ իրականության կարևորագույն իրադարձություններից են: Բնականաբար դրանց հիմքում որոշակի իրողություններ ու մարտահրավերներ էին, որոնց բացահայտումը խիստ կարևոր է հարցի պատմագիտական ուսումնասիրության համար:
Այն, ինչ ներկայացվել է որպես սահմանագծման խնդիր, ավելիէ ուժգնացրել Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունությանն ուղղված սպառնալիքները: Ռազմական գործողությունների ներկայիս աճի համատեքստը չի կարող արդյունավետ լինել. գործընթացը պետք է վերադառնա միջազգային նորմերի դաշտ, գրում է Սոսի Թաթիկյանը: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ իրադարձությունների ժամանակագրությանը:
Հայաստանում զինված ուժերի քաղաքական չեզոքությունը չպահպանելու և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը խախտելու հանգամանքը, ինչպես նաև իշխանության ու ընդդիմության միջև բևեռացումը խոսում է լրջագույն ճգնաժամի առկայության մասին, որի անտեսումը կարող է հանգեցնել դրա սրմանը, իսկ ստատուս քվոյի պահպանումը՝ այն ավելի անկայուն և պայթյունավտանգ դարձնելուն: