Ի՞նչ է անցումային արդարադատությունը և որն է դրա նպատակը։ Արդյո՞ք այն կիրառելի է Հայաստանի դեպքում, ինչպես իրավական-սահմանադրական, այնպես էլ քաղաքական համատեքստում։ Ինչու՞ անցումային արդարադատություն կիրառելու առաջարկը հիստերիա առաջացրեց թե՛ Հայաստանի հանրապետական կուսակցության և թե՛ նախկին վարչակարգերին լոյալ ընտրախավի շրջանում։
Հատկապես լուրջ պետք է վերաբերվել ընդգծված թուրքամետ կամ ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն ունեցող երկրներում տեղի ունեցող հակահայկական գործընթացներին։Այս հոդվածի, խնդրո առարկան. Միացյալ Թագավորության Ներկայացուցիչների պալատի 4 անդամների ստորագրությամբ «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ» վերտառությամբ միջնորդությունն է:
Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող խմբերի համար միջազգային համագործակցությունը հրամայական է դառնում ամբողջ աշխարհում։ Հայաստանի և Լիբանանի օրինակներով Սոֆյա Մանուկյանի ուսումնասիրությունը վեր է հանում խնդիրների իրական ծավալը խոշոր ներդրումների և հանքարդյունաբերության ու թափոնների վերամշակման ոլորտում։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի ձևաչափ ստեղծելու առումով տարբեր քայլեր են արվում, որոնք, սակայն, զուգորդվում են Ադրբեջանի կողմից սողացող անեքսիայի և ռազմական ագրեսիվ գործողությունների հետ։ Հոդվածն անդրադառնում է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, առաջարկություններ են արվում փուլերի, ձևաչափերի և սկզբունքների վերաբերյալ։
Այլ շուկաների համեմատ Հայաստանի հեռահաղորդակցության և կապի շուկան խիստ մրցակցային է: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մանրամասնում է:
Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության մեջ բավական լուրջ է ոռոգման և ոռոգման համակարգերի խնդիրը, ինչի պատճառով տուժում է գյուղատնտեսը. բերքը չորանում է, որակապես տուժում։ Ոռոգման ջրի սակավությունից տարբեր տարիներին բողոքել են Հայաստանի տարբեր մարզերի տնտեսությունները։
Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ առաջին հանրահավաքներից և բախումներից շատ առաջ մոտեցող փոթորկի մի շարք նախանշաններ եղան, գրում է Միքայել Զոլյանը: Դրանցից մեկը «հիշողության պատերազմն» էր, որը ոչ թե զինվորներն էին վարում, այլ պատմաբանները:
Հայկական աշխարհը մեծ մասով դատապարտում է Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականի մարտի 1-ի մղձավանջի համար։ Եվ հիմա, երբ կալանավորումից հետո վերջապես նա ստիպված է պատասխան տալ օրենքի առաջ, նա հավատացած է, որ անձեռնմխելիությունն իր առավելությունն է, իսկ հաշվետու լինելու պահանջը՝ նրա պաշտպաններն ներկայացնում են չափազանց պարզունակ` «Փաշինյանը հետապնդում է Քոչարյանին» գնահատականով:
Արցախյան պատերազմում եզդիների մասնակցության մասին մեզանից շատերն իմացան միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ նահատակվեց Քյարամ Սլոյանը: Հայոց նորագույն պատմության ամենաառանցքային իրադարձությունների ժամանակ եզդիները միշտ եղել են հայերի կողքին, 2020 ի 44 օրյա պատերազմը բացառություն չէր:
«Որքան շատ են լռողները, մտերիմների, հարազատների կողմից սեռական բռնության ենթարկված երեխաները, որոնք չունեն տարածք խոսելու, բարձրաձայնելու իրենց հետ կատարվածի մասին, նրանք կամ վախենում են, կամ լռեցվում», հատված Զարուհի Հովհաննիսյանի «Իրավապաշտպանի օրագիրը» հոդվածաշարքից: