Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։
Կապված ընտանիք ինստիտուտի ժամանակակից ընկալումների, ավանդական հայկական ընտանիքի վերաբերյալ հանրային դիսկուրսների, ընտանիք ինստիտուտի պահպանության ու պաշտպանության, ընտանիքում կանանց կարգավիճակի, երեխաների իրավունքների վերաբերյալ ընկալումների փոփոխության հետ, առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։
Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1.6 ծնունդ մեկ կնոջ համար: Այս տարի հանրապետության հինգ շրջաններ գրանցել են ավելի բարձր մահացության, քան ծնելիության մակարդակ: Ամենաբարձրը Լոռու մարզում էր: Փորձագետների կարծիքով, ժողովրդագրական մակարդակը մտահոգիչ է:
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում քաղաքական մշակույթը զարգացման երեք կարճ, բայց արագ փուլ է անցել՝ մինչև թավշյա հեղափոխությունը, հետհեղափոխական ու 2020 թվականի Արցախյան պատերազմին հաջորդող շրջանները, որոնք էլ փորձում է ուրվագծել հեղինակը։
Հայաստանի անկախ և ինքնիշխան ժողովրդավարական քաղաքականությունը, ընկալվեց աշխարհաքաղաքական ենթատեքստում: Վտանգը այդ իրականությունը չտեսնելու, չգնահատելու, համապատասխանաբար ներքին, արտաքին ու անվտանգության քաղաքականությունը չվերահաշվարկելու մեջ էր։
Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառեց հանրակրթության նոր չափորոշչի նախագիծը. փորձենք քննարկել փաստաթուղթը, հատկապես, որ այն նախ և առաջ քաղաքական փաստաթուղթ է, որն ընդհանրական դրական նպատակներից բացի պետք է անդրադառնա նաև կոնկրետ միջավայրի խնդիրներին և տեսլականին, եթե կրթությունը դիտարկում ենք որպես այդ խնդիրների լուծման և տեսլականի ձգտման միջոց։
Համավարակի պայմաններում արտասահմանում հանգստի անհնարինությունը կարող էր ոտքի կանգնեցնել հայաստանյան ներքին զբոսաշրջությունը, սակայն այս հնարավորությունը բաց թողնվեց, գրում է Սոնա Մարտիրոսյանը։
Լրագրող Լուսինե Հովհաննիսյանը պատմում է իր հուշերը որպես համալսարանական ուսանող եւ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերի մասնակից: Նա գրում է. «Մենք եղանք գեղեցիկ ու սիրահարվող՝ բարիկադների վրա վերջին օրն ապրող տղաների ու աղջիկների նման, ու երգեցինք խրոխտ երգեր Երևանի փողոցներում»:
Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղը հիմադրվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո` տրամադրելու անհապաղ օգնություն այն երեխաներին, ովքեր կորցրել էին իրենց ծնողներին: Այսօր ՍՕՍ մանկական գյուղերը շարունակում են աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին Հայաստանի երեք վայրերում:
Գյումրիում և Վանաձորում քաղաքային վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ Դրանց արդյունքները ընդդիմադիր կուսակցությունները չճանաչեցին՝ մեկ տարի շարունակ հրաժարվելով մասնակցել ավագանու նիստերին։