Մարդու իրավունքները պաշտպանելու համար թե' իշխանությունը, թե' քաղաքացիները պետք է գործեն ամեն օր: Ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությունը քաջության և դիմացկունության արտահայտում է: Այս ամսվա «Մարդ եւ իրավունք» թողարկումը նվիրված է բոլոր մարդկանց իրավունքներին:
Այս ամսվա «Մարդ եւ իրավունք» խորագրով թողարկման հրավիրյալ խմբագիր Աստղիկ Կարապետյանը գրում է մարդու իրավունքները պաշտպանելու հրամայականի մասին` խաղաղության և պատերազմի ժամանակ:
Յարութ Մանուկեանը իր այս վերլուծության շրջանակներում գնահատել է Հայաստանի գործող ընտրական համակարգի արդյունավետությունը մի շարք բնագավառներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզային ներկայացվածությանը։ Այստեղ քննարկված է 2018 թվականին բաց տարածքային ցուցակներից հրաժարվելու չհաջողած առաջարկությունը և ներկայացված է երկու առաջարկությունների նոր փոխզիջումային տարբերակը։
Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերն արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։
Անցյալի մասնիկներից հավաքած ասք մի մարդու մասին, ում ձեռքերը հիշում և պատմում էին, նույնիսկ երբ լեզուն հրաժարվում էր դա անել։ Վիգեն Գալստյանի իրական եւ իսկական պատմությունը:
Անկախության տարիներից ի վեր Հայաստանի համայնքներից քչերն են զգուշությամբ ու սրտի թրթիռով վերաբերվում նրան, ինչ հետազոտողներն անվանում են լոկալ ինքնություն։ Մեղրեցիներին սակայն հաջողվել է ստեղծել այլընտրանքային մի տարածք որտեղ պահպանվում է անցյալը իր թաղերով, մարդկանցով, ապրումներով ու փորձառություններով:
Կիլիկիայի հայկական թագավորությունը` նոր շունչ հաղորդելով ավանդականին, համախմբեց և համադրեց մշակույթներ` ստեղծելով նոր, ավելի ամբողջական հայկականություն: Կիլիկյան Հայաստանի գոյատևելը հայ ժողովրդից հսկայական քաղաքակրթական ներուժ էր պահանջում:
Շուրջ երկու տարի Արթուր Իսպիրյանը զբաղվում է հայկական ռադիոյի արխիվի թվայնացմամբ` փրկելով ժապավենները քայքայումից: Հոկտեմբերի վերջին թվայնացված երաժշտությունն ու ռադիոհաղորդումները վերջապես հասանելի կլինեն հանրությանը:
EVN Report ամսագրի ապրիլյան թողարկումը՝ «Սփիւռք» խորագրով, ազգային սպասումների անցյալի պատվանդանը վերակառուցելու ու նոր տեսլական ունենալու հրամայականի մասին է:
Անցումային արդարադատությունը արդարադատության առանձնահատուկ ձև է, քանի որ ներդրվում է որոշակի ժամանակահատվածով և բացառիկ հանգամանքներ կարգավորելու նպատակով։ Ներքոշարադրյալը հիմնված է դոկտոր Ներսես Կոպալյանի «Անցումային արդարադատության օրակարգ Հայաստանի Հանրապետության համար» զեկույցի վրա և վերջինիս առանցքային թեզերի ամփոփումն է։