Արդյո՞ք պատմությունը կրկնվում է։ Վերջին իրադարձությունները անցյալից դասեր քաղելու շուրջ նոր քննարկումների առիթ տվեցին: 2021-ի փետրվարյան մեր թողարկումը, պատմաբան և հրավիրյալ խմբագիր Սուրեն Մանուկյանի համադրությամբ, ընկղմվում է անցյալի խորքերն ու փորձում հասկանալ ներկան՝ քրիստոնեության ընդունումից ու հայոց գրերի ստեղծումից մինչև Կիլիկիայի հայկական թագավորություն, Հայաստանի առաջին Հանրապետության գոյամարտի տարիներ ու Կարսի անկում։ Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է պատմական անցքերին նոր հայացք նետելը՝ հայոց պատմության այժմ գրվելիք էջին հավաքական պատասխանատվությամբ առերեսվել կարողանալու համար։