Սփիւռք

N6

Diaspora issue

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, EVN Report-ի «Սփիւռք» խորագրով ապրիլյան թողարկումն անդրադառնում է հայկական սփյուռքի իրականությանը և փորձում հասկանալ մշտապես փոփոխվող և բազմաշերտ հայկական սփյուռքը։ Այսօր` հետպատերազմյան իրականությունում, կարևոր է վերաիմաստավորել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի միջև։

Այս ամսվա հյուր խմբագիր Վարագ Գեթսեմանեան , ով Փրինսթոնի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների գիտությունների թեկնածու է, գրում է. «Նախորդող տարին ոչ միայն աննախադեպ սպառնալիքներ բերեց հայկական պետությանը և սփյուռքին որպես կենդանի և դինամիկ միավորների, այլ նաև բացեց Պանդորայի արկղը` սանձազերծելով նոր խնդիրների ալիք, որոնց երկու կողմերը պատրաստ չէին առերեսվելու։ Ռազմական պարտությունը, որին մենք ականատես եղանք, ազդարարեց նաև Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունների վաղուց հաստատված օրինաչափությունների պարտությունը: Այս հատուկ թողարկման հոդվածները կանդրադառնան նշված խնդիրներին»:

Խմբագրական

western armenian language
evn report diasporareturn
vahe sahakyan diaspora
thumbnail evn report diasporareflection
evn report post war diaspora
sonya tashjian podcast diaspora

EVN Report-ի «Սփիւռք» խորագրով ապրիլյան թողարկումն անդրադառնում է հայկական սփյուռքի իրականությանը: Մեր օրերում, բացի մշակույթից և հասարակական կյանքից, Հայաստան - Սփյուռք կապող օղակներից մեկը հայկական խոհանոցն է: 

Ինչպիսի՞ն է այսօր հայկական խոհանոցը, կարո՞ղ է արդյոք այն մերձեցման գործիք դառնալ Հայաստանի ու Սփյուռքի միջև: Արդյո՞ք բավարար կերպով բացահայտված է հայկական խոհանոցը և արդյո՞ք ծանոթ ենք մեր բաղադրատոմսերին: 

Բանաստեղծ, հաղորդավար Սոնյա Թաշչյանը և EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը մտորում են այս հարցերի շուրջ: 


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team