Քաղաքացիության շնորհման նախապայմանների էական թուլացումը ընդլայնել է նման կարգավիճակ ստանալու հնարավորություն ունեցող հայերի շրջանակը։ Մյուս կողմից նման քաղաքականությունը որոշ առումով արժեզրկման է ենթարկել Հայաստանի քաղաքացու կարգավիճակը՝ սահմանափակելով երկքաղաքացիների քաղաքական պաշտոններ զբաղվեցնելու և քաղաքացիների արտերկրից քվեարկության մասնակցելու հնարավորությունը։
Հայաստանը բազմամշակույթ է՝ բառիս ամենալայն իմաստով։ Եվ էական էլ չէ, ինչ ես իրականում որոշել՝ վերադառնալ Հայաստան կամ հեռանալ Հայաստանից, միևնույն է, նրա ուղեծրում ես:
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքեր: Այրիչ զենքի կիրառումը ծանր այրվածքներ է պատճառել տասնյակ զինվորների եւ անդառնալի կորուստ շրջակա միջավայրին: