Ջուր

jur
 Պատկերազարդում Հարութ Թումաղյանի

Ջուրը վերածննդի ու մաքրման կենսական աղբյուր է։ Ներկայումս, ամբողջ աշխարհում ավելի քան երկու միլիարդ մարդ առնչվում է ջրի սակավության խնդրի հետ։ Խմելու ջուրը հասանելի չէ աշխարհի բնակչության մեկ վեցերորդին, մեկ երրորդը հնարավորություն չունի օգտագործելու ջուր իր կենցաղային կարիքները հոգալու համար, ավելի քան մեկ միլիարդ մարդ վեց լիտրից էլ քիչ ջուր է օգտագործում օրվա ընթացքում, ևս չորս միլիոնը ամեն տարի մահանում են ջրի հետ առնչվող հիվանդություններից։ 

Այս փաստերը ընդգծում են ջրի կարևորությունը զարգացման առանցքային խնդիրների ենթատեքստում և առաջ են քաշում ջրի պատասխանատու սպառումը որպես կայուն զարգացման հիմք: Այս փաստերը վերաբերում են նաև Հայաստանին, հաշվի առնելով, թե ինչպես են ջրի սակավության ու անվտանգության հարցերը փաստացի բարդացնում Հարավային Կովկասում արդեն իսկ առկա խնդիրները: 

Հուլիս ամսվա Զուր վերնագրով թողարկման մեջ դուք կգտնեք հոդվածներ ջրի անվտանգության, ոռոգման խնդիրների, Սևանա լճին վերաբերող վտանգների, ինչպես նաև հին հայկական ավանդույթների և ջրի փոխկապակցվածության մասին: 

evn report sevan
evn report irrigation
salt lake podcast

 

Երևանի կենտրոնից ոչ հեռու գտնվող այս լիճ այցելողները իրենց կոչում են  «լճի բնակիչներ», ոմանք 15 տարուց ավել ամեն առավոտ գալիս են լողալու և հարազատ դարձած ընկերների հետ շփվելու: Լճի տարածքում ձեռք բերված ծանոթությունները վեր են ածվել բարեկամության և նոր հյուրեր ընդունելուց զգուշություն են ցուցաբերում, որպեսզի համոզվեն, որ նորեկները նունպիսի սրտացավությամբ են մոտենում տարածքի խնամքին:  

*«Լճի բնակիչներ» խնդրանքով լճի գտնվելու վայրը չենք նշում:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team