ՀՀ ԿԳՄՍՆ ընդունած նոր չափորոշիչներում ակնկալվում է, որ ուսումնական տարվա ընթացքում աշակերտները պիտի ինչ-որ նախագիծ իրականացնեն՝ իրենց նախընտրած առարկայից: Այսինքն՝ նոր չափորոշիչներով փորձարկվում նախագծային ուսումնառությունը: Ըստ այդմ՝ այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք նախագծային ուսումնառությունը, դրա սահմանումները, դրա մասին հետազոտություններն ու ազդեցությունը աշակերտների կրթական արդյունքների վրա։ Ինչքանո՞վ է դրա կիրառումը պետք, և ի՞նչ պայմաններ է պետք ստեղծել՝ դրա արդյունավետ իրականացման համար։
Կրթություն 42-ը մի քանի մասից բաղկացած փոդքաստների շարք է ուր քննարկում ենք կրթության տարատեսակ հարցեր: Ինչո՞ւ 42. որովհետև Դուգլաս Ադամսի The Hitchhiker’s Guide to the Galaxy գրքում 42-ը կյանքի, տիեզերքի և ամեն ինչի պատասախանն է, սակայն ոչ ոք չգիտի, թե որն է հարցը: Այդպես էլ կրթության մեջ:
Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։