Կրթություն 42. ի՞նչ արժե դասարանում աշակերտի թվի նվազեցումը

00:00 00:00
education podcast n4

 

Ուսուցիչներն ու քաղաքականություն մշակողները հաճախ պնդում են, որ ավելի փոքր դասարաններ ունենալը կբարելավի աշակերտների ուսումնառությունն ու կրթական արդյունքները: Արդյո՞ք դա իրոք այդպես է, և, եթե այո, ապա ստացած արդյունքն ու դրան հասնելու համար ծախսվող գումարն արդյո՞ք իրար համարժեք են, թե՞ ոչ։

Այս թողարկման շրջանակում քննարկում ենք դասարանում աշակերտների թվի նվազեցման հետևանքները, հնարավոր լավ ու վատ կողմերը, ինչպես նաև քննարկում, թե ինչ արժե դա անելն ու արդյոք ծախսին համարժեք արդյունքներ հնարավոր է ստանալ, թե ոչ: 

Կրթություն 42-ը մի քանի մասից բաղկացած փոդքաստների շարք է ուր քննարկում ենք կրթության տարատեսակ հարցեր: Ինչո՞ւ 42. որովհետև Դուգլաս Ադամսի The Hitchhiker’s Guide to the Galaxy գրքում 42-ը կյանքի, տիեզերքի և ամեն ինչի պատասախանն է, սակայն ոչ ոք չգիտի, թե որն է հարցը: Այդպես էլ կրթության մեջ:

Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։


All rights reserved by EVN Report