ԽԱՎԱՐՈՒՄ

21769570 10159296275490285 1339349377 n

read in Enlgish  

                            ECLIPSE 

Հայաստանի մշակույթի նախարարությունը փակեց Թումանյանի տուն-թանգարանում բացված ԽԱՎԱՐՈՒՄ ցուցահանդեսը` նշելով, որ այն «քաղաքականացված է» եւ կամ «նախապես նախարարության համաձայնության չեր արժանացել» եւ պետք է վերանայվի: Ցուցահանդեսը ընդգծում է Ստալինյան  ծայրահեղ հալածանքների, ճնշումների եւ ահաբեկչության ժամանակաշրջանի արհավիրքը երբ հազարավոր հայեր, այդ թվում` պետական եւ ռազմական գործիչներ, գրողներ, արվեստագետներ, հոգեւորականներ, մտավորականներ եւ շատ ուրիշներ ձերբակալվեցին, աքսորվեցին եւ սպանվեցին: Այդ ժամանակաշրջանի զոհ դարձան նաեւ Հովհաննես Թումանյանի զավակները:

Ցուցահանդեսը ոչ միայն ընդգծեց խորհրդային իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիաների ծավալն ու անմարդկանությունը, նաեւ հանրության ուշադրությունը հրավիրեց ժամանակի բազմաթիվ հայ պետական ​​գործիչների հակահայկական գործողությունների վրա: Ցուցադրությունը ժամանակագրական կարգով  ներկայացնում է ազգային հիմնահարցեր քննարկող արխիվային նամակագրություն` Հայաստան-Թուրքիա, Առաջին Հանրապետություն եւ Ղարաբաղ... ինչպես նաեւ 1917-1950 ժամանակաշրջանի ազգային աղետը թվերով: 

Ցուցահանդեսը, որը պետք է տեւեր մինչ ուշ աշուն, «ժամանակավոր» փակելու մշակույթի նախարարության իրական շարժառիթները պարզ չեն: Քանի դեռ հանրությունն  հնարավորություն չունի ֆիզիկապես գնալ եւ տեսնել ցուցահանդեսը, ներկայացնում ենք ցուցադրության թվայնացված տարբերակը հիմնվելով Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի EVN Report-ին տրամադրած նյութերի վրա:

                           ՆՎԻՐՎՈՒՄ Է ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԶՈՀԵՐԻՆ

ՊԱՏՄՈՒՄ Է

Ինչպես համընկան Մուստաֆա Քեմալի, լենին-ստալինյան բոլշևիկյան շահերն՝ընդդեմ հայաստանի և հայության:

Ինչպես հայ բոլշևիկները եղան հակահայ քաղաքականության ինքնամոռաց իրագործողները:

 

                                                              Լուստրացիա

                                                                           1917-1920-1926-1930-1934-1937-1941-1946-1949-1953

                                                                                                                           20..                                                        

                                        ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ  ԿՐԿՆՎԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ  ՈՒՆԻ

 

1920-1953 թթ. բոլշևիկյան  բռնաճնշումների զոհ է դարձել ավելի քան 45.000  Հայաստանցի: 

 

ՕՍՄԱՆՅԱՆ ԵՒ  ԲՈԼՇԵՒԻԿՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

afisha txaner

Ձախից աջ

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆԱՅՆ (1894-1918)

Մեր ժողովրդի համար ամենածանր ժամանակ ծառայության է մեկնել   Արևմտյան Հայաստան: 1918թ. զոհվել է Վանում:

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ (1889-1938)

1937թ. սովետական բռնապետական կառավարության հրամանով ձերբակալվել է և աքսորվել Տայշեթ: Ամիսներ անց ՝ 1938թ. չդիմանալով տաժանակիր պայմաններին, մահացել է աքսորավայրում:

ՀԱՄԼԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ (1896-1938)

Սովետական ռեժիմի կողմից ձերբակալվել է 1935-ին, ապա՝  6 ամիս անց ազատ արձակվել: 1937-ին անձամբ Բերիայի հրամանով կրկին ձերբակալվել է և 1938-ին գնդակահարվել: Գնդակահարման վայրը դեռ անհայտ է:  

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ (1901-1938)

Սովետական ռեժիմի կողմից ձերբակալվել է 1937թ.: 1938-ին գնդակահարվել է  Մոսկվայի մերձակայքում՝ Բուտովոյի  «Կոմունարկա» կոչված գնդակահարման հրապարակում, որը նախկինում արյունարբու բոլշևիկ-նախարար Յագոդայի ամառանոցն էր: 

"p.s. Ամեն ինչ կարող էր տարբեր լինել, եթե չլիներ 37 թ-ը"

 

 Մարիա Սոկալսկայա-Թումանյան՝          

  Մուշեղ Թումանյանի այրին

 

"…ես շուտով համոզվեցի, որ էս շարժումը (հակաբոլշևիկյան) հիրավի առաջ է եկել գյուղերում և գյուղացիության մեջ, որոնց կոմունիստական կարգերն ու կարգադրությունները խորթ են ու անըմբռնելի:… . (փետրվարյան) հեղաշրջումից  ի վեր Երևանում բանտարկված կոմունիստ ընկերների և գերիների մեջ գնդակահարության ոչ մի դեպք տեղի չի ունեցած:"

 

Հովհ. Թումանյանը՝ Գ.Աթարբեկյանին  

 Մարտ 25, 1921

"Հայ շովինիստները՝ հենվելով իմպերիալիզմի դաշնակիցների վրա, առաջ են քաշում հանցավոր քիմեռային գաղափար՝ պատմական Հայաստանի  սահմաններում «Մեծ Հայաստանի» ստեղծում: Հայերի բացակայությունը և այնտեղ բացառապես մահմեդական բնակչության առկայությունը նրանց չի հուզում:

...մեր կուսակցությունը չի կարող սատարել  ո´չ  «Մեծ» , ո´չ էլ  «Փոքր»  Թրքահայաստանի  գաղափարին:"   

Ա. Միկոյան

Դեկտեմբեր, 1919   [Ֆ-Պ.1022, ց.5, գ.306, թ.18-24]

 

«Լենինը  ասաց, որ Ռուսաստանը չի կարող և չի ուզում կռվել  թուրքերի դեմ, հատկապես Կարսի պատճառով, որը նրա կարծիքով թուրքական քաղաք է:  Լենինն ասում է , որ «Մենք ժամանակավորապես զոհաբերում ենք հայ աշխատավորության շահերը համաշխարհային հեղափոխության շահերին… Մենք չենք պատրաստվում Հայաստանի համար կռվել որևէ մեկի դեմ, հատկապես՝ Քեմալի»:    

Հայաստանի Հեղկոմի անդամ Ա.Մռավյանը տեղեկացնում է Հայաստանի Արտաքին գործերի ժողկոմ Ա.Բեկզադյանին

 

"Եթե մեր գավառական պետական գործիչների շարքերը լցվեն միայն թերուսներով, միայն այն մարդկանցով, որոնք ուզում են միայն ապահովել իրենց և հեռանալ, մենք կմոտենանք այն պետական սնանկությանը, երբ ընդհանուր պայթումն անխուսափելի կլինի: Բոլորը խոսում են «սիրելի հայրենիքի» անունից, բոլորը քննադատում են, ոչ ոք ոչ կարողություն և ոչ տրամադրություն ունի աշխատելու և բոլորը…կեղեքում են….."

Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի նամակից  ՀՀ վարչապետին

"…պահանջել կամ ապստամբած շրջանը /Ղազախ-Շամշադին/ միացնել  Խորհրդային Ադրբեջանին, կամ կարմիր բանակի ձեռքով գրավել…"

 

Ամիրխանյան, Պողոսյան, Ղալթախչյան

Հուլիս 6, 1920 

 

"…չի կարելի անվերջ խուսանավել կողմերի միջև, պետք է սատարել կողմերից մեկին որոշակիորեն, տվյալ դեպքում, իհարկե, Ադրբեջանին Թուրքիայի հետ: Ես խոսել եմ Լենինի հետ, ինքը չի առարկում":

Ստալին, հեռագիր Օրջոնիկիձեին

Հուլիս 8, 1920

 

"Առաջարկում ենք հարցի լուծման հետևյալ տարբերակը, որը կգոհացնի Ադրբեջանին. Ղարաբաղը ամբողջությամբ և անվերապահորեն միանում է Ադրբեջանին….

Օրջոնիկիձե, Լեգրան

Բաքու,  Հունիս 14, 1920  [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.5,գ.361, թ. 15ա]

 

Հույժ գաղտնի

(Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում  և կարդալուց հետո անմիջապես այրել):

"Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի:

Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և  կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:

Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը  պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Սրա  համար պետք է.

Կազմալուծել հայկական կռվող բանակը…

Կազմակերպել դասալքություն…

Ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա…

Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:"

 

Հայաստանի կոմկուսի ԿԿ անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի.Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան

Բաքու, Սեպտեմբեր 20, 1920   [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.3,գ.275, թ.1]

 

"Ալեքսանդրապոլի պրոլետարիատը և չքավոր գյուղացիությունը՝ ազատագրված հայկական դարավոր լծից, հղում է  եղբայրական և սրտալի ողջույնը Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը….

Կեցցե Թուրքիայի կոմկուսը

Կեցցե կարմիր հեղափոխական Արևելյան բանակը

Կեցցե կոմունիզմը

Կեցցե Սովետական Հայաստանը"

 

Ար. Տեր-Մարտիրոսյան, Մկ. Խաչիկյան

Նոյեմբեր 13, 1920

[ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.2,գ.189]

 

«Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը»:

Քեմալ, 1920 

 

 

"…Առաջինը, որ աչք էր զարնում, ռուսական կարմիր բանակի և թուրքական բանակի եղբայրական հանդիպումն էր: Հատկապես միավորող  գործոն էր թուրքական բանակի զինվորների և սպաների նշանները`կարմիր կիսալուսինը և «Բադաշ»՝ աստղը…

Քյազիմ Կարաբեքիրը խոստացավ հայտնել ՌՍՖՍՀ կառավարությանը իր անչափ, անկեղծ ուրախությունը բանակների միավորման առիթով:"  

 

Հատուկ կոմիսիայի անդամներ Աբիդ Ալիմով, Սուլեյման –Կուրի      

Բաքու, Դեկտեմբեր, 20, 1920    [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.3,գ.291,թ.1-4]

"Դաշնակների դեմ ամենաանգութ պատերազմը մեր հեղաշրջման գլխավոր նպատակն է: Թուրքերի մոտ ամրապնդված համոզմունքը դաշնակների վերաբերյալ չափազանց ամուր է նրանց ոչնչացնելու համար:"  

Ավիս Նուրիջանյան

Բաքու,  Դեկտեմբեր 20, 1920  [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.3,գ.291,թ.1-4]  

 

Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից 10 .000.000 ռուսական ոսկի և զենք–զինամթերք անհատույց օգնություն քեմալական Թուրքիային հանուն.

- բոլշևիկյան հեղափոխության Թուրքիայում

- Հայաստանի մասնատման

1920թ` Քեմալը  առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց Հայաստանի հանրապետություն :  

 

"Մենք ենթադրում ենք, որ Անտանտայի դեմ մարտնչող Մուստաֆա Քեմալի բանակը…բերում է մեզ ազատություն ….   

Ալեքսանդրապոլի Հեղկոմի նախագահ՝ Մ.Գրիգորյան, փոխանորդ՝ Ն.Ստեփանյան

Կուրդինյան, Վ.Մխիթարյան, Ն.Զավարյան, Ս. Տեր-Մովսեսյան, Զ. Աշրաֆյան, Ա.Տեր-Մարտիրոսյան

հունվար 25, 1921   [ՀԱԱ, Ֆ-Պ.1022,ց.2,գ.193, թ.1]

 

"Առաջիկայում ստեղծվելու է «Վրացական, Հայկական և Անատոլիական թուրքական ֆեդերացիա», որի շուրջը կմիավորվեն արևելքի այլ երկրները:"

Ա.Է. Սքաչկո, Հայաստան եւ Թուրքիա գալիք համաժողովում `«Ազգերի կյանքը»

 Մարտ 4, 1921

 

1921թ. մարտին խորհրդային-բոլշևիկյան Ռուսաստանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև կնքվեց Մոսկվայի ՝բարեկամության և եղբայրության  պայմանագիրը:

Մի քանի դրույթներ 1921 հոկտեմբեր 13 կնքված Կարսի պայմանագրից

  • Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։

 

Պետք է վե´րջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ:  Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաեւ վառ ու կենդանի պահի «միացյալ եւ անկախ Հայաստանի գաղափարը»  : Ուստի,…. անհրաժեշտ է նախ`
ա) վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ եւ ապա`
բ)  երկրի մեջ եղած 300.000 արեւմտահայ գաղթականությանը ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ»:

Արտաշես Կարինյան- Հայաստանի ԽՍՀ տնտեսական տեղեկագիր

 1926 թ.

1923-1928 թթ

Հանուն Հայաստանի անկախության մարտնչած մոտ 1500 սպա արտաքսվել, գնդակահարվել և կացնահարվել է:

 

...Մովսես Սիլիկյան, Թովմաս Նազարբեկյան, Աթարբեկ Բեյ Մամիկոնյան, Վարդան Թելլալյան, Մակեդոն Օհանջանյան, Սերգեյ Մելիք-Յոլչյան, Համազասպ Սրվանձտյան, Հրանտ Տեր Մարգարյան, Լևոն Ենգիբարյան…

 

Սպաներին որոշվեց «յուրահատուկ» ձևով սպանել՝ կացնահարել: Դրա համար հայ բոլշևիկները ապավինեցին Երևանի ղանթարի շուկայի՝ ազգությամբ թուրք  մսագործների մասնագիտական հմտություններին: 

afisha1

Ձախից աջ

Հովհաննես Քաչազնունի - ՀՀ առաջին վարչապետ

Գուրգեն Էդիլյան - հասարակական գործիչ

Սիրական Տիգրանյան - Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար

Համազասպ Սրվանձտյան - ազատագրական շարժման անդամ

Թեւան Ստեփանյան - պետական, ռազմական գործիչ

Չոլո (Հարություն Աբրահամյան) - ազգային ազատագրական շարժում

Եղիա Չուբար - գրական, հասարակական գործիչ

Հրանտ Գալիկյան - փաստաբան, հասարակական գործիչ

Գրիգոր Չաղեթյան - Հայաստանի առաջին ֆինանսների նախարար

Նիկոլ Աղբալյան-քաղաքական, հասարակական գործիչ 

screen shot 2017 09 17 at 6 48 31 pm

 

"Ղարաբաղը, որի բնակչության մեծ մասը հայեր են, երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Սակայն Ղարաբաղի բնակչության տնտեսական կենսական շահը պահանջում է լինել Ադրբեջանի կազմում:"

 

զեկույցը 11-րդ բանակի ռազմահեղկոմին  [ՀԱԱ,Ֆ-Պ.1022,ց.5,գ.362,թ.1-3]

afisha 3

Ձախից աջ 

Հակոբ Զորյան - պատմաբան, տնտեսագետ

Հրաչյա Աճառյան - լեզվաբան, բառարանագիր

Մորուս Հասրաթյան - Մատենադարանի տնօրեն

Թադևոս Ավդալբեկյան - հայագետ, լեզվաբան

Գեւորգ Քոչար - ճարտարապետ

Միքայել Մազմանյան - Խորհրդային Միության պատվավոր նկարիչ, ճարտարապետ

Ներսես Ակինյան - Վիեննայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր

Միքայել Ենգիբարյան - Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր

Գուրգեն Վանանդեցի - գրական քննադատ

Մկրտիչ Զանան - դերասան, ռեժիսոր

 

1928 հուլիս  9-ին  հռչակվեց  Ստալինի  «դասակարգային թշնամու դեմ պայքարի սաստկացման»  նոր դոկտրինը:

 

1930-1938  

 

Հայաստանում բռնադատվել է 14 904 մարդ,

4639-ը դատապարտվել է գնդակահարության,

1882-ն ուղարկվել է համակենտրոնացման ճամբարներ և ուղղիչ աշխատանքային գաղութներ: 

 

Աքսորյալների մի մասը ցեղասպանությունը վերապրած հայրենադարձներ էին: 

afisha 4

Ձախից աջ

Հովհաննես Հախվերդյան-գեներալ-լեյտենանտ

Թովմաս Նազարբեկյան - ռազմական գործիչ

Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյան

Քրիստափոր Արարատյան - Հայկական բանակի գեներալ-մայոր

Գայ (Հայկ Բժշկյանց) - գեներալ-գնդապետ

Գարեգին Նժդեհ - հայ զինվորական եւ պետական գործիչ

Արմենակ Խանփերյանց-ԽՍՀՄ ավիացիոն մարշալ

Մովսես Սիլիկյան - ռազմական գործիչ, ազգային հերոս

Նիկոլայ Ղորղանյան - ազգային ազատագրական շարժում

Աշխարհբեկ Քալանթար - հայագետ, հնագետ 

1934 ԽՍՀՄ Կոմկուսի 17-րդ համագումարից հետո Մեծ տեռորը առավել սաստկացավ: 

 

 

1937թ. օգ. 15-ին  ՆԿՎԴ-ղեկավար Ն.Եժովի կողմից ստորագրվեց «Հայրենիքի դավաճանների ընտանիքի անդամների և երեխաների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու» մասին N 004486 հատուկ հրաման:

 

Այս հրամանով բռնադատվել է ավելի քան 1250 հայ կին:  

Եկեղեցի                                       

 

- Թալանվեց եկեղեցական գույքն ու հարստությունը

- 1926թ. որոշմամբ արգելվեց նշել ցեղասպանության զոհերի հիշատակը   

- Փակվեց շուրջ 800 եկեղեցի

- 164 հոգևորական բռնադատվեց, նրանցից 91–ը գնդակահարվեց  

- 1938-ին ԿԳԲ-ի ծպտյալ հայ գործակալները Վեհարանում խեղդամահ արեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Ա  Մուրադբեկյանի

 

 

Գաղտնի

"Ընկ. Ստալինին,

 

Ընկ. Միկոյանը խնդրում է Հայաստանը հակասովետական տարրերից մաքրելու նպատակով թույլատրել գնդակահարել լրացուցիչ 700 մարդ…

Առաջարկում եմ գնդակահարել 1500 մարդ՝ ընդհանուր առմամբ՝ նախորդ հաստատված թվի հետ՝ 2000 մարդ:"

 

Կոմիսար Ն. Եժով, ՆԳ ժող.

Սեպտեմբեր 22, 1937

 

screen shot 2017 09 17 at 7 37 38 pm
afisha 5

Ձախից աջ

Վաղարշակ Նովենց (Երիցյան) - բանաստեղծ

Գուրգեն Մահարի - բանաստեղծ, արձակագիր

Վահրամ Ալազան - բանաստեղծ, արձակագիր

Եղիշե Չարենց - բանաստեղծ

Զաբել Եսայան - Գրող, թարգմանիչ

Ակսել Բակունց - արձակագիր, գրականագետ

Ազատ Վշդունի - բանաստեղծ, խմբագիր

Լեռ Կամսար - երգիծաբան, արձակագիր

Վահան Թոթովենց - գրող, արձակագիր

Մկրտիչ Արմեն -բանաստեղծ, արձակագիր

1937-1938 թթ

 

ԽՍՀՄ-ում բռնադատվեց մինչև 15 տարեկան 25 342 երեխա (ավելի քան 700-ը հայ ընտանիքներից) ՝ այդ թվում նորածիններ:

Մինչև 1.5 տարին լրանալը իրենց մայրերի հետ անցկացնում էին համակենտրոնացման ճամբարներում, ապա նրանց խլում էին մայրերից և հանձնում  մանկատներ և մսուրներ: Նրանց տրվեցին նոր անուններ: «Հակախորհրդային գործողությունների» ունակ երեխաների համար սովետական իշխանությունները ստեղծել էին  «Երեխաների Գուլագներ»:  

 

1937-ի նոյեմբերի 1-ից մինչև 1938-ի մարտի 25-ը Հայաստանում պատիժներ է ստացել 6333 մարդ, 3639ը` գնդակահարություն:  

                                      5-րդ շարասյուն և ազգային ամոթ

  

Անաստաս Միկոյան, ՍարգիսԿասյան, Ասքանազ ՄռավյանԱվիս Նուրիջանյան, Գևորգ Աթարբեկյան, Տեր Սահակյան, Արտաշես Կարինյան, Դովլաթյան, Խաչիկ Մուղդուսի /Աստվածատուրով/,   Ամիրխանյան, Նաիրի Զարյան, Ա. Հովհաննիսյան, Ամիրխանյան, Ս.Միկվելյան, Ս. Տեր Նակալով ,  Ամատունի Ամատունի /Վարդապետյան/, և  բազմաթիվ ուրիշներ...

 

"... որոնք ազգ ճանաչելու և սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ո՛չ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետ են եղել:

 

Գարեգին Նժդեհ (Տեր Հարությունյան) 

 

1940 թ. դեկտեմբեր 10-ի որոշման համաձայն երեխաներին գնդակահարելու իրավունք տրվեց 12 տարեկանից: 

Մարդկանց ոչնչացնելու բոլշևիկյան մեթոդները գործեցին նաև ռեժիմի դեմ:  Ստալինից սկսած մինչև Խաչիկ Մուղդուսի ոչնչացվեցին յուրայինների ձեռքով:

Բայց դա բավարար չէ: Նրանց, ինչպես նաև ռեժիմի կողմից խնայվածներին, սպասվում է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ`ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ և ետմահու  խայտառակ  ոչնչացում մարդկության դեմ գործած սոսկալի հանցագործության  անհերքելի  ՓԱՍՏԵՐՈՎ : 

1917թ.  իշխանության եկած լենինյան  բոլշևիզմի հայկական արհավիրքը ոչ ամբողջական թվերով

1918թ. –ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի իսպառ հայաթափում՝այնտեղ մնացած վերջին 150.000 հայերի  տեղահանություն

հայերի  տեղահանություն Արևելյան Հայաստանից

Կարսի մարզ- 120.000

Ախալցխա- 30.000

Ախալքալաք- 80.000

Ալեքսանդրապոլ- 60.000

Էջմիածնի և Սուրմալուի գավառներ- 80.000

Երևանի, Շարուրի և Նախիջևանի գավառներ- 100. 000

Բաթումի շրջանից- 20.000

 

1949թ. հունիսի 14-ին ՆԳՆ № 00525 հրամանով ԽՍՀՄ–ում բնակվող շուրջ 16.000 էթնիկ հայ  աքսորվել է Ալթայի երկրամաս ևՆարիմ: Հայերին աքսորավայր տեղափոխելու համար պահանջվել է ընդհանուր առմամբ 16 գնացքակազմ:   


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team