«Որքան շատ են լռողները, մտերիմների, հարազատների կողմից սեռական բռնության ենթարկված երեխաները, որոնք չունեն տարածք խոսելու, բարձրաձայնելու իրենց հետ կատարվածի մասին, նրանք կամ վախենում են, կամ լռեցվում», հատված Զարուհի Հովհաննիսյանի «Իրավապաշտպանի օրագիրը» հոդվածաշարքից:
Հայ հասարակական համերաշխությունը խաթարելու փորձված մեթոդներ կան: Դրանցից մեկը սեքսն է: Հասարակական դիսկուրսում սեքսը հակադրվում է գրեթե ամեն ինչին` կրոնին, սիրուն, ավանդական արժեքներին, անգամ հայրենիքին: Այս համատեքստում ստիպված եմ գուժել՝ Հայաստանում սեքս կա, և դա նորմալ է:
Ընթերցողին ծանոթացնելով միջազգային իրավունքի նրբություններին՝ դոկտոր Ներսես Կոպալյանը գրում է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են խաղաղության մասին, նկատի ունեն միանգամայն տարբեր իրողություններ: Իրականում նրանք ձգտում են խաղաղության ըստ սեփական պատկերացումների: