Հեղինակ է տասնյակից ավել ժողովածուների։ Նրա ստեղծագործությունները արժանացել են հայաստանյան բազամթիվ գրական մրցանակների, «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուն( «Ագռավները Նոյից առաջ» վեպը և «Երկրորդ կիրակին ներառյան» պատմվածքների ժողովածուն) 2016թ․ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։ Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով, տպագրվել են «Դռուժբա Նարոդով», «Լիտերատուրնայա Գազետա», «Զվեզդա», «Յուժնիյ Կավկազ» և այլ ռուսալեզու, ինչպես նաև անգլալեզու կայքերում և հանդեսներում։ «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն, 2000-ականներին բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում։ 2019թ․ «Ագռավները Նոյից առաջ» վեպը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել Լոնդոնում։
2011 թ․ «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ հիմնել է արձակագիրների «Կայրան» ակումբը և համանուն գրական հանդեսը, որի խմբագիրն է։ 2015 թ․ «Կայրան» գրական ակումբը և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնել և առ այսօր անցկացնում են դպրոցահասակ երեխաների «Հասկեր» գրական ստեղծագործությունների ամենամյա մրցույթը, հրատարակում «Հասկեր» ժողովածուն, «Ալաջաջյան» հիմնադրամի հետ՝ ամենամյա «Ստեփան Ալաջաջյան» արձակի մրցույթը։ 2019թ․ հինմել է «Գրական կայրան» գրական մշակութային հասարկական կազմակերպությունը։
Երկեր
«Պատմվածքներ և վիպակներ» ռուսերեն, Երևան, 2021թ․
«Ագռավները Նոյից առաջ» վեպ, անգլերեն, Լոնդոն 2018թ․
«Ագռավները Նոյից առաջ» վեպ, 2 018թ․
Անհաշտ վեպեր, Երևան, 2018թ․
Երկրորդ կիրակին ներռայալ,Երևան, 2018թ․
Ագռավները Նոյից առաջ,(ժողովածու) 2015թ․
Խմբանկար մեռյալներով և անմահներով, 2013թ․
Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, 2010թ․
Խոսքը աշնան մասին է, 2008թ․
Ժառանգաբար փոխանցվող գարուն, 2007թ․
Լուրեր կյանքից, 2006թ․
Դարավերջի երկուշաբթին, 2002թ․
Հավերժություն, 1996թ․