Երկրի հանքարդյունաբերության ոլորտում լուրջ խնդիրները նոր կառավարությունը ժառանգել է նախկին վարչակարգից: Սակայն ըստ Արթուր Գրիգորյանի դեռեւս բավարար քայլեր չեն ձեռնարկվել ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելու կամ նույնիսկ զսպելու ուղղությամբ:
Serious issues in the country’s mining sector is something this new government inherited from the former regime. Artur Grigoryan argues, however, that enough steps have not been taken to eradicate or even curb corruption in the sector.
Հանքարդյունաբերության մասին խոսելիս քննարկվում են հիմնականում բնապահպանական, հարկային կամ օրենսդրական բացերը, շահագործման թույլտվությունների տրամադրման թերությունները։ Շատ քիչ են խորքային վերլուծությունները մարդու իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ։