Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ հազարավոր արևմտահայ կանայք ենթարկվեցին բռնության, իսկ նրանցից շատերը հայտնվեցին մահմեդական ընտանիքներում: Ցեղասպանությունից որոշ ժամանակ ստեղծված փրկության կոմիտեները սկսեցին գտնել այդ կանանց և վերադարձնել հայ հասարակություն: Որքան էլ որ կարևոր էր ոտքի կանգնեցնել հայ ազգը, ցեղասպանության արհավիրքից դեռևս չապաքնիված կանանից շատերի համար ապագան պարտադրեց ևս մեկ վերապրում:
Ցեղասպանագետ, Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակակիր Աննա Ալեքսանյանը խոսում է հայ հասարակություն վերադարձած կանանց, պարտադրված ամուսնությունների և դրանից բխող խնդիրների մասին: