Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողությունները Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, հազարավոր ընտանիքներ ստիպված եղան անհապաղ լքել իրենց տներն ու տեղափոխվել առավել ապահով բնակավայրեր։
Կրակոցները լսվում էին համարյա ամենուր. Արցախում մնալն այլևս անվտանգ չէր։ Ռազմական գործողությունները սկսվելուն պես, Տող գյուղի բնակիչ 71-ամյա Ժորա Պողոսյանը կնոջը, երկու տղաների ընտանիքներին և մի քանի հարևանների մեծ մեքենայով անհապաղ տեղափոխեց Հայաստան՝ ետևում թողնելով տունը, հարազատ գյուղը և տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծած մեծ տնտեսությունը։Պողոսյանները կորցրեցին ամեն ինչ։
Մասնակցությամբ՝
Ռուզաննա, Ժորա և Անգինե Պողոսյանների։