2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայ հասարակությունը սկսեց կարևորել ինքնապաշտպանության, առաջին բուժօգնության հմտություններին տիրապետելը: Այդ շրջանում, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը միանգամից մոբիլիզացրեց իր ռեսուրսները և ամենօրյա ռեժիմով դասընթացներ սկսեց` տարբեր տարիքի և սեռի քաղաքացիների համար:
ՈՄԱ կազմակերպության հիմնադիր ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը խոսում է հայ հասարակությանն ավելի մարտունակ դարձնելու և ռազմական ոլորտում հմտությունների և գիտելիքների արդիականացման կարևորության մասին: