Զրույց Հարութ Աբրահամյանի հետ, ONEX և Floopen

00:00 00:00
harout abrahamyan

EVN Report-ի Tech AM Report փոդքասթի երկրորդ էպիզոդում Սամսոն Ավետյանը զրուցում է Հարութ Աբրահամյանի հետ՝ հազարավոր հաճախորդներ ունեցող կազպակերպություն ստեղծելու և զարգացնելու, հիմնադիր թիմի և կազմակերպության առաքելության կարևորության և այլնի մասին։   

Հարութ Աբրահամյանը հանդիսանում է ONEX-ի (onex.am) և Floopen-ի (floopen.com) համահիմնադիր և վերջինիս տնօրեն։ ONEX կազմակերպությունն աշխատում է արտասահմանյան առաքումների ոլորտում և այս պահին ունի մոտ 100.000 հաճախորդ։ Այն առանձնանում է սպասարկման բարձր որակով և շարունակաբար ներկայացնում է նոր տեխնոլոգիական լուծումներ։ Floopen-ը իր հերթին առաջարկում է ծրագրային լուծումներ. կազմակերպության հաճախորդների ցանկում են ՀՀ Կառավարությունը, UNDP-ն և Birthright Armenia-ն։  

Սամսոն Ավետյանը հանդիսանում է Angel Investor Club of Armenia կազմակերպության համահիմնադիր։ Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և նորաստեղծ կազմակերպությունների խորհրդատու է EPIC ինկուբատորում։ 

Սամսոն Ավետյանը Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտ է և “Armenia’s Economy: The Next 25 Years” գրքի հեղինակը։ Նախքան Հայաստան վերադառնալը, նա աշխատել է Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ 


All rights reserved by EVN Report