![]() |
Դարեր շարունակ գյուղատնտեսությունը եղել է հայ ժողովրդի կյանքի անբաժան մասը։ Երկրագործությամբ և անասնապահությամբ զբաղվող հայերն իրենց կենցաղը, ավանդույթներն ու ծեսերը հյուսել են գյուղատնտեսական առօրյայի շուրջ՝ սերունդներին փոխանցելով ահռելի ազգագրական ժառանգություն։
Մեր նորաստեղծ ամսագրի առաջին փոդքասթը հայ ժողովրդի կյանքում գյուղատնտեսության կարևորության, ավանդույթների և աշխատանքային երգերի մասին է։
Մասնակցությամբ՝
Սուրեն Հոբոսյանի - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ազգագրության բաժնի վարիչ
Տորք Դալալյանի - բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի ավագ գիտաշխատող
Նունե Աթանասյանի - արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ
Փոդքասթում հնչող ստեղծագործություններ՝
1. Հայրիկ Մուրադյան - Բարի լուսո (Գութանի երգ)
2. Հասմիկ Հարությունյան - Հարի, հարի՛, խնոցի
3. Անուշ Հարությունյան - Հինգ էծ ունեմ (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան)
4. «Ակունք» ազգագրական համույթ - Սանդի երգ (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան)
5. Հայրիկ Մուրադյան - Լե լե խլպանե
6. Մարինե Մկրտչյան - Հաց կթխեմ, գարի ա
7. Բամբիռ - Վիշապազուն քուրմը կանչե
8. Լուսինե Ազարյան - Անձրևաբեր երգ (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան)
9. Ալեքսան Հարությունյան - Կալի երգ (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան)
10. Արթուր Շահնազարյան - Ձիգ տու, քաշի (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան)
11. Կարեն Զադիրյան, Կորյուն Հակոբյան- Սահարի (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան)
12. «Կարին» համույթ - Հորովել
13. Կոմիտաս Վարդապետ - Գութաներգ
14. Լուսիկ Քոշյան - Մաշինեն եկավ
15. Հայկ Մելիքյան - Կոմիտաս Վարդապետ, «Յոթ երգ դաշնամուրի համար»
16. Կոմիտաս Վարդապետ - Հով արեք, սարեր ջան
Ձայնագրել և խմբագրել է Արփինե Հարոյանը: