Ի՞նչ դեր ունի կրթությունը աշակերտներին՝ որպես քաղաքացի կրթելու հարցում։ Ինչպե՞ս ենք որոշում, թե ինչ նկատի ունենք քաղաքացի ասելով, և դա հասկանալուց հետ ինչպե՞ս ենք փորձում կամ կարողանում «կրթել» այդ քաղաքացուն։
Կրթություն 42-ի այս թողարկումը միտված է հենց այս հարցերին պատասխանելուն՝ փորձելով ներկայացնել քաղաքացիական կրթության մասին տարբեր տեսական մոտեցումներ և տեղայնացնելով դրանք Հայաստանի Հանրապետության կրթական համակարգին։
Կրթություն 42-ը մի քանի մասից բաղկացած փոդքաստների շարք է ուր քննարկում ենք կրթության տարատեսակ հարցեր: Ինչո՞ւ 42. որովհետև Դուգլաս Ադամսի The Hitchhiker’s Guide to the Galaxy գրքում 42-ը կյանքի, տիեզերքի և ամեն ինչի պատասախանն է, սակայն ոչ ոք չգիտի, թե որն է հարցը: Այդպես էլ կրթության մեջ:
Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։