Կրթություն 42. Կրթության քաղաքականությունը զարգացող երկրներում

00:00 00:00
education podcast

 

Երբ հարցը վերաբերվում է կրթական քաղաքականություններին, ցածր և միջին եկամուտով երկրները բախվում են այլ խնդիրների, քան բարձր եկամուտ ունեցող երկրները: Սակայն սա չի նշանակում, որ ցածր և միջին եկամուտով երկներում՝ այդ թվում նաև Հայաստանում, հնարավոր չէ բարելավել երեխաների կրթությունը:

Այս թողարկման շրջանակում կփորձենք գալ ընդհանուր եզրակացության, թե որ քաղաքականությունները կարող են լինել առավել արդյունավետ զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Այս թեմայի շուրջ կա թողարկումների երեք շարք, որոնցից առաջինը հենց սա է։

Կրթություն 42-ը մի քանի մասից բաղկացած փոդքաստների շարք է ուր քննարկում ենք կրթության տարատեսակ հարցեր: Ինչո՞ւ 42. որովհետև Դուգլաս Ադամսի The Hitchhiker’s Guide to the Galaxy գրքում 42-ը կյանքի, տիեզերքի և ամեն ինչի պատասախանն է, սակայն ոչ ոք չգիտի, թե որն է հարցը: Այդպես էլ կրթության մեջ:

Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։

 

Նաև լսեք

 

 

Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են աշակերտների հաջողության վրա, բայց ո՞րն է դպրոցի առաջնորդների դերը, և որո՞նք են առաջնորդության տեսությունները:

 

 

Շատ միջազգային հետազոտողներ պնդում են, որ սոցիալական և էմոցիոնալ ուսումնառությունը (ՍԷՈՒ) օգնում է աշակերտներին կապ ստեղծել այլոց հետ և սովորել ավելի արդյունավետ ձևերով՝ այսպիսով, մեծացնելով հաջողությունը դպրոցում և կյանքում:


All rights reserved by EVN Report