Արցախյան երկրորդ պատերազմն ավելի քան կարևորեց անվտանգության ոլորտում բացթողումները վերացնելու հրատապությունը։ Հայաստանն առավելագույնը հինգ տարի ունի՝ մինչև Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ավարտը, անվտանգության իր ճարտարապետությունը վերակազմակերպելու համար։
Մեր ամսագրի երրորդ թողարկման փոդքասթում, «Անվտանգություն» խորագրով հունվարյան թողարկման հոդվածների հեղինակները խոսում են Հայաստանի տարբեր ոլորտներում անվտանգության առաջ ծառացած խնդիրների մասին։